Home / Հայաստան / Թուրքիայում ցուցարարներին թույլատրեն են ձվեր նետել ոստիկանների վրա

Թուրքիայում ցուցարարներին թույլատրեն են ձվեր նետել ոստիկանների վրա

Այս շաբաթ Թուրքական դատարանը որոշում է կայացրել, որ ցույցերի ժամանակ ոստիկանների վրա ձվեր նետող քաղաքացիները օրենք չեն խախտում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Դատարանը քննում էր 2010 թվականի ապրիլին տեղի ունեցած ցույցի արդյունքում ձերբակալված 5 ցուցարարների գործը: «Թեև ապացուցվել էր, որ նրանք բոլորն էլ ձվեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, պետք է ընդունել, որ մեղադրյալները գործել են իրենց ժողովրդավարական իրավունքներին համապատասխան»,- վճռել է դատարանը: