Home / Հայաստան / Աբորտը չի ազդում կնոջ հոգեբանական խանգարումների վրա. գիտնականներ

Աբորտը չի ազդում կնոջ հոգեբանական խանգարումների վրա. գիտնականներ

Դանիացի գիտնականները պնդում են, որ կնոջ հոգեբանական խանգարումների զարգացումը պայմանավորված չէ հղիության ընդհատմամբ, հաղորդում է Mednovosti-ն: Օրհուս համալսարանի մասնագիտական խմբի համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine ամսագրում:

Հետազոտական խումբը վերլուծել է ավելի քան 365 հազար դանիացի կանանց տվյալները: Նրանցից 84,6 հազարը 1995-2007 թվականների ընթացքում աբորտ են իրականացրել, իսկ հետազոտության մնացած մասնակիցները ծննդաբերել են:  Գիտնականները փորձել են պարզել աբորտից կամ ծննդաբերությունից 9 ամիս առաջ, ինչպես նաև 1 տարի անց հոգեբանի ծառայությանը դիմելու  հաճախականությունը:

Հետազոտական խմբի տվյալների համաձայն` աբորտ իրականացրած 1000 կանանցից ընդամենը 15-ն են դիմել հոգեբանի օգնությանը: Միևնույն ժամանակ, 1000 մայրացած կանանցից 6-7 հազարը դիմել են հոգեբանական ծառայության ծննդաբերությունից հետո, մինչդեռ ծննդաբերությունից առաջ հոգեբանին դիմած կանանց թիվը երկու անգամ քիչ է:

Գիտնականները հաստատել են, որ աբորտ իրականացնող կանանց գերակշիռ մասի մոտ հղիության ընդհատումը պայմանավորված է սոցիալական խնդիրներով:

Ծննդաբերած կանայք ավելի հաճախ են դիմում հոգեբանի օգնությանը անհանգստության, սթրեսների և ընկճախտի հոգեվիճակի պատճառով: Հետազոտողների խոսքերով` այս խանգարումները պայմանավորված են հետհղիության շրջանում հորմոնալ խախտման հետ, ինչպես նաև քնի պակասի և երեխայի խնամքի հետ պայմանավորված այլ ծանրաբեռնվածության հետ: