Home / Հայաստան / Իրանում երկու երկրաշարժ է գրանցվել

Իրանում երկու երկրաշարժ է գրանցվել

30 րոպեի տարբերությամբ 4,9 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժեր են գրանցվել այսօր Իրանի հարավ-արևմտյան հատվածում:

Առաջին երկրաշարժի Էպիկենտրոնը գրանցվել է Քերմեն շրջանի Բամ քաղաքից 100 կմ հարավ-արևմուտ ընկած տարածքում: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 54,8 կմ խորության վրա, հաղորդում է «Ռիա Նովոստին» :

Մոտ մեկ ժամ անց նույն տարածաշրջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել:

Հնարավոր զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Իրանական FARS գործակալությունը, իր հերթին, հղում կատարելով Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի տվյալներին, հաղորդում է, որ ոչ թե երկու, այլ երեք երկրաշարժեր են գրանցվել` 5,1; 4,0 և 3,1 մագնիտուդ ուժգնությամբ: