Home / Հայաստան / ՊՆ մամուլի խոսնակը բանակային միջադեպի մասին խորհուրդ է տվել հարցնել օրաթերթից

ՊՆ մամուլի խոսնակը բանակային միջադեպի մասին խորհուրդ է տվել հարցնել օրաթերթից

Շաբաթվա սկզբին ԼՂ Մատաղիսի պաշտպանական շրջանի զորամասում Գորիսի զինկոմիսարիատից զորակոչված զինծառայող Հովսեփ Ռաֆիկի Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկվել Ստեփանակերտի բնակիչ, կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Գաբրիելյանի կողմից: Զինծառայող Հովսեփ Սարգսյանը դեմքին և մարմնին ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց: Այս մասին այսօր տեղեկացրել է «Ժամանակ» օրաթերթը:

Epress.am-ն այդ հարցով դիմել է ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանին, ով ի պատասխան ասել է, որ այդ հրապարակումն անորոշ ձևակերպմամբ է:

««Որտե՞ղ` «Ժամանակ»-ում  է գրված. իրենք մի քանի անգամ գրել են, որ զինվոր է սպանվել, բայց այդ տեղեկատվությունը սխալ է եղել: Իրենցից ճշտեք, հետո մենք կզրուցենք»,- ասել է Կարապետյանը: