Home / Հայաստան / Քաղաքապետարանում քննարկեցին Երևանի ջրամատակարարման խնդիրները

Քաղաքապետարանում քննարկեցին Երևանի ջրամատակարարման խնդիրները

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն քննարկել են քաղաքի ջրամատակարարման խնդիրները:

Ընդգծելով Երևանում ջրամատակարարման որակի կարևորությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ ընկերությունը պետք է ապահովի անխափան ջրամատակարարում և բաժանորդների համար մատչելի ծառայություն:

«Երևանցուն հուզող խնդիրը բոլորիս խնդիրն է, պետք է աշխատենք այնպես, որ մեր բնակիչները գոհ մնան»,- ասել է Կարապետյանը:

«Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը քաղաքապետին է ներկայացրել ընկերության կողմից 2011թ. մայրաքաղաքում նախատեսվող ծրագրերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: