Home / Հայաստան / Ո՞ւմ հետ կարող է համագործակցել «Ժառանգությունը» ընտրություններին ընդառաջ

Ո՞ւմ հետ կարող է համագործակցել «Ժառանգությունը» ընտրություններին ընդառաջ

Սերժ Սարգսյանի տարեսկզբի ելույթը ԱԺ «Ժառանություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը համարում է ընդդիամդիր ելույթ, ինչը, ըստ պատգամավորի, քվեներ փախցնելու գործընթացի մասին է վկայում:

Մարտիրոսյանի խոսքով` դրա վառ ապացույցը հեռուստաընկերությունների արտոնագրման գործընթացն է: Դա Մարտիրոսյանին հիմք է տալիս կարծելու, որ հաջորդ ընտրությունները կեղծվելու են: ԱԺ պատգամավորը երկրում ստեղծված իրավիճակը լիցքաթափելու երկու ճանապարհ է տեսնում` կա’մ հեղափոխություն, կա’մ արտագաղթ: Խոսելով նաև կեղծ ընդդիմադիրների ելույթների մասին` Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ 2011-ը նախընտրական տարի է, և ոմանք Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ընդդիմադիրներից առավել ընդդիմադիր ելույթներ են ունենում: Նա` չնշելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը, խոսեց կեղծ ընդդիմության բանաձևի մասին և հստակեցրեց մի բան.

«Այն մարդիկ, ովքեր 2008թ. նախագահական ընտրություններին սատարում էին Սերժ Սարգսյանին, հայ-թուրքական  գործընթացների ժամանակ նույնպես կանգնած էին իշխանությունների կողքին, մարտի 1-ին կանգնած էին իշխանությունների կողքին և նպաստեցին մարտի 1-ի օպերացիային, ապա դրանք կեղծ ընդդիմադիրներն են»,- ասաց Արմեն Մարտիորսյանը և խոստացավ, որ այդ մարդկանց անունների ժամանակն էլ կգա:

Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ «Ժառանգությունը» կարող է համագործակցության լայն եզրեր ունենալ Հայ Ազգային Կոնգրեսի, ՀՅԴ-ի, «Նոր ժամանակներ» կուսակցության, նաև  որոշ հասարակական ուժերի հետ, որոնք բարձրացնում են ժողովրդավարական, ազգային հարցեր:

«Համագործակցությունը` ուզենք, թե չուզենք, բնականաբար, կլինի: Ես կարծում եմ, որ եթե ոչ միավորում, ապա համագործակցությունն անհրաժեշտ է: Ցանկացած ընդդիամդիր ուժ, որքան էլ ասի` ինքը միակն է, եզակի է, նա պիտի օբյեկտիվ ռեալությունը տեսնի. քաղաքական դաշտում կան ալևայլ ուժեր, որոնք ոչ պակաս ազդեցություն ունենք քաղաքական դաշտի վրա»,- նշել է ԱԺ պատգամավորը: