Home / Հայաստան / Եգիպտոսում զոհերի թիվը հասել է 62-ի. պաշտոնական տվյալներ

Եգիպտոսում զոհերի թիվը հասել է 62-ի. պաշտոնական տվյալներ

Ըստ պաշտոնական տվյալների` Եգիպտոսում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 62-ի, հազարավոր մարդիկ վիրավորվել են, հայտնում է հայտնում է AP գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը, ով չի ցանկացել նշել իր անունը, քանի որ շփումը լրատվամիջոցների հետ խիստ արգելված է:

Ոստիկանության գնդակներից մարդիկ զոհվել են Սուեցում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և Պորտ Սաիդում: Կառավարական ուժերը քաղաքների փողոցներ նաև տանկեր են դուրս բերել, սակայն դա չի խանգարում մարդկանց շարունակել բողոքի ակցիաները` գրոհելով կառավարական շենքերը:

Նշենք, որ Կահիրեում այսօր առավոտվանից վերսկսել են աշխատանքը երկու բջջային օպերատորները, սակայն ինտերնետը դեռևս արգելափակված է: