Home / Հայաստան / Օբաման Եգիպտոսի նախագահին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքները

Օբաման Եգիպտոսի նախագահին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր եգիպտացի գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ երկրի իշխանությունները պետք է հարգեն իրենց ժողովրդի քաղաքացիական իրավունքները:

«Եգիպտոսի ժողովուրդն իր իրավունքներն ունի, և դրանք համամարդկային բնույթ են կրում: Նրանց նկատմամբ ճնշում գործադրելու դեպքում խնդիրները չեն լուծվի»,- կես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում ասել է Օբաման:

«Ծանր օրեր են սպասվում, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել պաշտպանել Եգիպտոսի բնակչության իրավունքները և աշխատել եգիպտական իշխանությունների հետ, որպեսզի ապագան ավելի արդար, ազատ և հույսով լի լինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նա կոչ է արել Մուբարաքին հստակ քայլեր ձեռնարկել իր քաղաքացիներին խոսքի և հանրահավաքների ազատության հնարավորություն տրամադրելու հարցում: