Home / Հայաստան / Բազմաթիվ կալանավորներ փախել են Եգիպտոսի բանտից

Բազմաթիվ կալանավորներ փախել են Եգիպտոսի բանտից

Հազարավոր կալանավորներ փախել են Եգիպտոսի բանտից

Եգիպտոսում տիրող իրավիճակը տարածվել է նաև բանտերի վրա: Կահիրեի հարավ-արևելյան հատվածում գտնվող կալանավայրից փախել են հազարավոր բանտարկյալներ, հաղորդում է Al Arabiya-ն:

Որոշ տեղեկությունների համաձայն` փախուստի ժամանակ սպանվել է կալանավայրը ղեկավարող գեներալը: Եվս մեկ պաշտոնյա պատանդ է վերցվել:

«Սինխուա» գործակալության տվյալներով` նման միջադեպեր կարող են կրկնվել երկրի այլ հատվածներում: Ոչ պաշտոնական տվյալներով` ազատության մեջ են հայտնվել մոտ 5000 բանտարկյալներ: Չի բացառվում, որ փախուստի դիմածների մեջ եղել են նաև ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների անդամներ: