Home / Հայաստան / Եգիպտոսի իշխանությունները սահմանափակում են լրագրողների աշխատանքը

Եգիպտոսի իշխանությունները սահմանափակում են լրագրողների աշխատանքը

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար: Այսօր առավոտվանից երկրի մայրաքաղաք Կահիրեում և նավահանգստային Սուեցում մեծաթիվ զինվորական ստորաբաժանումներ են հայտնվել:

Կիրակին Եգիպտոսում աշխատանքային շաբաթվա սկիզբ է համարվում, սակայն, ինչպես հաղորդում է Ալ Ջազիրա հեռուստաընկերության լրագրող Դեն Նոլանը Կահիրեից, «ամեն ինչ շատ հեռու է աշխատանքային վիճակից»:

Զինվորականները մի քանի կենտրոնական փողոց են աևգելափակել, իսկ ցուցարարները հետզետե սկսում են հավաքվել Եգիպտոսի մայրաքաղաքի տարբեր վայրերում:

Նշենք նաև, որ այսօր Եգիպտոսի իշխանությունները զրկել են Ալ Ջազիրա հեռուստաընկերության աշխատակիցներին հավատարմագրերից, իսկ ընկերության կենտրոնական գրասնեյակը Կահիրեում փակել են: Աշխատակիցներին սպիտել են հավաքել իրենց իրերը: Չնայած դրան, Դեն Նոլանը հաղորդել է Twitter-ի իր անձնական միկրոբլոգում, որ «մենք շարունակելու ենք ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոսում՝ անկախ սահմանափակումներից»:

Նշենք, որ վերջին օրերին Ալ Ջազիրան առավել ակտիվ և անաչառ կերպով է լուսաբանել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: