Home / Հայաստան / «Միայն հրաժարական». Եգիպտոսի պետական ալիքը փոխում է դիրքորոշումը

«Միայն հրաժարական». Եգիպտոսի պետական ալիքը փոխում է դիրքորոշումը

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Եգիպտոսի ընդդիմությունը հասել է իր նպատակին և մեկ միլիոնից ավելի մարդ է հավաքել երկրի մայրքաղաք Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում և դրան հարող փողոցներում:

Այսօր առավոտվանից մարդկանց ալիքը դեպի Թահրիր չի դադարել. վերլուծաբանների գնահատմամբ՝ սա կարող է վերջին քայլը լինել, որը կստիպի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարական տալ: Որպես Մուբարաքի հնարավոր հրաժարականի նախանշան կարելի է դիտել այն փաստը, որ այսօր Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը ցույցերի մեկնարկից ի վեր առաջին անգամ լրագրողներ է ուղարկել Թահրիր, ովքեր լուսաբանել են հակակառավարական ցույցի ընթացքը՝ այն որակելով որպես «մեծածավալ խաղաղ ցույցեր, մաքուր ցույցեր և եգիպտամետ ցույցեր»: Եգիպտոսի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են բանակցել զինվորականների հետ իշխանությունը ընդդիմությանը փոխանցելու մասին միայն այն բանից հետո, երբ հրաժարական կտա Հոսնի Մուբարաքը:

«Մեր առաջին պայմանն այն է, որ Մուբարաքը պետք է հեռանա, հետո նոր կսկսենք բանակցությունները իշխանությունը փոխանցելու խաղաղ ճանապարհի մասին», – հայտարարել է նախկին պատգամավոր, «Մահմեդականնների եղբայրություն» կուսկացության առաջնորդներից մեկը՝ Մոհամեդ ալ-Բելթագին:

«Այո, երկխոսությունը հնարավոր, սակայն միայն նրանից հետո, երբ մարդկանց պահանջները կիրականացվեն, իսկ առաջին պահանջը՝ Մուբարաքի հրաժարականն է», – ալ-Բելթագիի կարծիքը կիսել է ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Էլ Բարադեյը: