Home / Հայաստան / Ադրբեջանում աղջիկներին արգելում են սովորել. այդպես էժան է

Ադրբեջանում աղջիկներին արգելում են սովորել. այդպես էժան է

Այն հանգամանքը, որ ադրբեջանցի աղջիկները չեն մտածում բարձր դասարաններում և բուհերում կրթությունը շարունակելու մասին, պայամանավորված է ընտանեկան, կենցաղային խնդիրներով և ընտանեկան դաստիարակությամբ: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում ասել է «Մաքուր աշխարհ» Հասարակական միության նախագահ Մեհրիբան Զեյնալովան:

«Այն պահից սկսած, երբ աղջիկը գիտակցում է, թե ինչ է կատարվում իր շուրջը, ծնողները սկսում են մշակել նրա ուղեղը` մշտապես կրկնելով, որ նա պետք է ամուսնանա և դրանով իսկ ապահովի իր ապագան: Դրա համար բացարձակապես պարտադիր չէ սովորել և աշխատել: Ամենագլխավորը հաջող ամուսնանալն է: Այս հարցում պակաս կարևորություն չունի նաև կրոնը: Վաղ ամուսնություններն իրականանում են` հենց կրոնական սկզբունքներից ելնելով: Նման դեպքերն ավելի հաճախ են հանդիպում Ադրբեջանի հարավային տարածաշրջաններում, թեև կան նաև երկրի այլ հատվածներում:

Գրանցվել են աղջիկներին դպրոցից հեռացնելու փաստեր: Աղջիկներին արգելում են սովորել 3-5-րդ դասարաններից հետո: Հունվարին կենցաղային խնդիրներով մեզ դիմեց երկրի հյուսիսում ապրող մի ընտանիք, որտեղ մանկահասակ աղջիկները դպրոց չէին գնում և անգամ տառերը չգիտեին: Ծնողները չեն ցանկանում կրթության տալ երեխաներին և նրանց վրա ծախսել իրենց եկամուտները»,- ասել է իրավապաշտպանը:

Նրա խոսքով` ինքը զրուցել է շրջաններում դասավանդող ուսուցիչների հետ, ովքեր խոստովանել են, որ տուն առ տուն են գնում և համոզում են ծնողներին աղջիկներին դպրոց ուղարկել: Սակայն այդպիսի ընտանիքները շատ ագրեսիվ են արձագանքում ուսուցիչների խնդրանքներին:

Ըստ Զեյնալովայի` Ադրբեջանում աղջիկների համար վաղ ամուսնության տարիքը տատանվում է 15-16-ի սահմաններում: Ծնողները չեն ցանկանում գումար ծախսել նրանց կրթության վրա և նախընտրում են ամուսնացնել:

Մտահոգիչ է այն փաստը, որ 10 տարի առաջ այս մասին միայն սկսում էին խոսել, սակայն այսօր նմանատիպ դեպքերը հաճախակի են դարձել»,- եզրափակել Զեյնալովան: