Home / Հայաստան / Ղարաբաղի խնդրի լուծումը. «Վերադարձնում ենք այն, ինչ, ոչխարի պես, քանդել ենք»

Ղարաբաղի խնդրի լուծումը. «Վերադարձնում ենք այն, ինչ, ոչխարի պես, քանդել ենք»

Այն փաստը, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` հունվարի 24-ին կայացած հանդիպումից հետո որևէ լուր չկա, վկայում է այն մասին, որ «գործով էին շփվում»: Vesti.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հեռուստալրագրող, «Օդնակո» հաղորդման հեղինակ և վարող Միխայիլ Լեոնտևը:

«Իհարկե, հանդիպումից հետո կարելի է հանդես գալ մեկ ընդհանուր փաստաթղթով, որ, իբր, շարունակում ենք լուծել խնդիրները, փորձում ենք թույլ չտալ այս կամ այն

երևույթը: Սակայն դա անիմաստ է: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ժամանակ նման բազամաթիվ համաձայնագրեր կային: Եվ ի՞նչ: Եվ Հայաստանում, և Ադրբեջանում գիտակցում են, որ հարցն այս կարգավիճակում լուծում ստանալ չի կարող: Այդ իսկ պատճառով, հարցի լուծումը պարբերաբար հետաձգվում է»,- նշել է նա:

Իսկ հարցին, թե արդյոք Լեոնտևը անհնարին է համարում խաղաղ ճանապարհով խնդրի լուծումը, վերջինս պատասխանել է.

«Առհասարակ, անհնար է»: Լրագրողի դիտարկմանը, թե, փաստորեն, մնում է միայն ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, Լեոնտևը շատ բուռն է արձագանքել. «Ի՞նչ է նշանակում ռազմական: Ինչի՞ մասին եք խոսում: Դա պարզապես աղետ է երկու ժողովուրդների համար էլ: Հասկացե՛ք, գոյություն ունի խնդրի մակերեսային արձանագրում: Եվ ես կարող եմ ձևակերպել դա այնպես, ինչպես հասկանում եմ: Այստեղ մեկ ելք կա` սկզբունքայնորեն հարցը չի լուծվում: Այն կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ դա նշանակում է աղետալի ճանապարհով:

Ոչ թե տեղական, այլ գլոբալ աղետով: Ղարաբաղյան հարցում ռազմական ելքը հակամարտությունների շղթա կառաջացնի:

-Իսկ ինչո՞ւմ է կայանում միջնորդների դերը հակամարտության կարգավորման հարցում:

-Ոչ մի դեր չունեն:

-Նրանք պարզապես կանգնած հետևում են հակամարտությա՞նը:

-Դե, յուրաքանչյուրն իր անիմաստ դերն ունի: Իհարկե, այն իմաստավորված է յուրաքանչյուր միջնորդի դերի տեսանկյունից, սակայն այն անիմաստ է խնդրի լուծման տեսանկյունից:

Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչպես կարելի է լուծել այդ հարցը: Շատ հեշտ` մեկ, երկու, երեք: Գոյություն ուներ մեկ երկիր, որտեղ այս հարցը չէր ծագում, այնպես չէ՞: Եվ սա միակ խնդիրը չէ, որ այժմ գոյություն ունի: Մենք մեկ երկիր ունեինք: Արդյունքում` մնում է երկու տարբերակ: Կամ մենք հետ ենք վերադարձնում այն ամենը, ինչ, մենք ոչխարի պես, քանդել ենք, և ստեղծում ենք նորմալ երկիր, որտեղ այս հարցերը շատ  հանգիստ լուծվում են, կամ մնում է մորթել միմյանց: Այլ կառուցողական առաջարկներ և եզրակացություններ չունեմ: Կոպիտ ասած, ով ում մորթի և հաղթանակած դուրս գա պայքարից, նա էլ հաղթողն է:

ԽՍՀՄ-ի տապալումից հետո շատերը գտնում էին, որ իրենց հարցերը ԱՄՆ-ն կլուծի: Իսկ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն լուծի ինչ-որ մեկի հարցերը հենց այդ երկրի շահերից ելնելով: Երբե՛ք:

-Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է լուծել իր հարևանների խնդիրները:

-Ռուսաստանը պետք է դա անի:

-Իսկ ինչո՞ւ այդ դեպքում չի լուծում:

-Որովհետև Ռուսաստանը գտնվում է նույն իրավիճակում, ինչ հետխորհրդային տարածքի մյուս պետությունները: Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ Ռուսաստանը չի կարողանա լուծել իր խնդիրներն առանց Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի և մնացած պետությունների: Հիմա ոմանք խոսում են այն մասին, որ Ռուսաստանը դարձնեն ռուսական պետություն և այդպես ինչ-որ բանի հասնեն: Կցանկանայի տեսնել այդ պետությունը: Ի՞նչ կստացվի դրա արդյունքում: Հասկանում եք չէ՞, որ ես պարզապես չեմ ուզում հայհոյել:

Ես չեմ ասում, որ պետք է Խորհրդային Միությունը հետ բերել: Ես չեմ խոսում ձևի մասին: Երբ խոսում եմ միավորվելու մասին, նկատի ունեմ գաղափարական կողմը:  Գաղափարը` մեկ ընհանուր երկիրն է, միակ քաղաքական, ռազմական, տնտեսական տարածաշրջանը: Ահա թե ինչի մասին է խոսքը: Մենք կարող ենք և չգոյատևել առանց իրար: Թեև մեզ ոչ ոք չէր էլ խոստացել, որ մենք կգոյատևենք: Մեր փոխարեն ոչ ոք մեր խնդիրները չի լուծի: Միայն մենք, ու միայն միասին կլուծենք մեր հարցերը: