Home / Հայաստան / Ֆրանսիայում բռնագրավվել է Թունիսի նախկին նախագահի ինքնաթիռը

Ֆրանսիայում բռնագրավվել է Թունիսի նախկին նախագահի ինքնաթիռը

Ֆրանսիական իշխանությունները Փարիզի մերձակայքում բռնագրավել են Թունիսի նախկին նախագահ Զին Աբիդին Բեն Ալիի ընտանիքին պատկանող ինքնաթիռը, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը որոշում էր կայացրել սառեցնել Թունիսի նախկին նախագահի և նրա կնոջ բոլոր բանկային հաշիվներն ու ակտիվները:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Թունիսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրի նախագահը փախել էր Սաուդյան Արաբիա: Հունվարի 17-ին նոր կառավարություն էր կազմավորվել` Մոհամեդ Գանուշիի ղեկավարությամբ: