Home / Հայաստան / «Արգելված» երգչուհին Բաքվում պատմել է Հայաստանի զինված ուժերի մասին

«Արգելված» երգչուհին Բաքվում պատմել է Հայաստանի զինված ուժերի մասին

Ռուսական էստրադայի աստղ Կատյա Լելը շարունակում է երախտագիտություն հայտնել Ադրբեջանին` իր անունը Ղարաբաղ այցելած գործիչների «սև ցուցակից» հանելու և Բաքվում ելույթ ունենալ թույլ տալու համար:

Հերթական շնորհակալական խոսքն այս անգամ էլ ուղղվել է նախագահի աղջկան. «Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Լեյլա Ալիևային` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջկան, ումից ես օգնություն էի հայցել իմ հարաբերությունները Ադրբեջանի հետ հարթեցնելու հարցում: Այդ հմայիչ, փխրուն աղջիկն օգնեց ինձ երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ»:

Լելը պատմել է, որ 2005 թվականին «արվեստագետների մի ամբողջ խումբ», որոնց հետագայում Ադրբեջանն ընդգրկել էր իր «սև ցուցակում»,  ինքնաթիռով ժամանել էր Հայաստանի մայրաքաղաք Երևան` համերգ տալու նպատակով:

«Երևանի օդանավակայան ժամանելուց հետո մեզ ռազմական ինքնաթիռներ նստեցրեցին և առանց ավելորդ պարզաբանումների ասացին, որ մեզ տեղափոխում են համերգի անցկացման վայր: Միայն ժամանումից հետո մենք պարզեցինք, որ Ղարաբաղում ենք գտնվում», շարունակում էր փոշմանել երգչուհին:

Ավելի ուշ Կատյա փոշմանԼԵԼը փորձել է օգնել իր գործընկերներին դուրս գալ «սև ցուցակից», մասնավորապես` Սոսո Պավլիաշվիլիին, ով, նրա խոսքով, նույնպես գտնվել է հայկական ռազմական ինքնաթիռում: «Նա Բաքվում այնքան ընկերներ ու երկրպագուներ ունի, որ պարզապես ապրում էր այնտեղ: Տարվա ընթացքում մի քանի անգամ Բաքվում էր լինում: Նա մտահոգված է այն հանգանքով, որ չի կարող ժամանել Ադրբեջան և տեսակցել ընկերներին: Ես անչափ շատ եմ ցանկանում դառնալ այն «առաջին ծիծեռնակը», ով կքանդի չհասկացվածությունը, կբացատրի մարդկանց անհեթեթ միջադեպի մանրամասները: Իսկ ինձանից հետո այլ արվեստագետներ նույնպես կկարողանան իրենց հարաբերությունները կարգավորել ձեր հիասքանչ երկրի հետ»,- երգչուհու խոսքերն է փոխանցում Тренд գործակալությունը: