Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը լրագրողին տգետ է անվանել և հայհոյել

Ռուբեն Հայրապետյանը լրագրողին տգետ է անվանել և հայհոյել

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայհոյել է hetq.am լրատվական կայքի լրագրողին: Կայքի հաղորդմամբ, լրագրողը զանգել է Հայրապետյանին տեղեկանալու համար, թե վերջինս ի՞նչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո (Հայրապետյանը ի թիվս ԱԺ երեք պատգամավորների դատի է տվել օրաթերթին բարոյական վնաս կրելու համար):

Լրագրողի ներկայանալուց հետո Հայրապետյանն ասել է. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»:

«Իսկ Ձեզ զանգելը արգելվա՞ծ է»,- հարցրել է զնագողը Ռուբեն Հայրապետյանին:

«Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, չերեզ լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»,- ասել է ԱԺ պատգամավորը և անջատել հեռախոսը:

Լրագրողը ևս մեկ անգամ զանգահարել է, որպեսզի պատգամավորից ճշտի նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը:

Hetq.am-ի հաղորդմամբ` Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտել է` արդյոք զրույցը ձայնագրվում է, իսկ երբ տեղեկացել է, որ ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ է սկսել տալ, իսկ վերջում էլ ավելացրել է. «Լավ արեցի»: