Home / Հայաստան / Ամենահարուստ հոլիվուդյան աստղերը` ըստ Vanity Fair-ի

Ամենահարուստ հոլիվուդյան աստղերը` ըստ Vanity Fair-ի

Ամենաբարձր եկամուտը ստացած աստղերի վարկանիշային աղյուսակի թոփ-40-ի առաջին հորիզոնականը զբաղեցրել է հեղինակավոր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը: 257 մլն դոլարի համար նա մեծապես պարտական է իր «Ավատար» ֆիլմին:

21-րդ հորիզանականից երկրորդ հորիզոնակ է բարձրացել դերասան Ջոնի Դեպը, ով 2010 թվականին 100 մլն դոլար է վաստակել:

Ջոնի Դեպին հաջորդում է աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, ով 1 տարվա ընթացքում 80 մլն դոլար է վաստակել: Գումարի մեծ մասը նրան բերել է Universal Studios թեմատիկ այգիների ստեղծումը:

Չորրորդ տեղում է «Սկիզբը» ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը: Այս ֆիլմը նրան 69 մլն դոլար է բերել:

Նույն ֆիլմի շնորհիվ մեծ եկամուտներ է ստացել նաև դերասան Լեոնարդո դի Կապրիոն` 62 մլն դոլարով հայտնվելով 5-րդ հորիզոնականում:

53 մլն դոլարով 6-րդ տեղում է ռեժիսոր Թիմ Բերթոնը: Վարկանշային աղյուսակը շարունակում են ռեժիսոր Ադամ Սենդլերը և ռեժիսոր և պրոդյուսեր Թոդ Ֆիլիսը:

Իններորդ տեղում է հայտնվել «Մթնշաղ» ֆիլմի 18-ամյա «վամպիր» Թեյլոր Լոտները, ով այս ֆիլմի համար վաստակել է մոտ 33 մլն դոլար: 31,5 մլն դոլարով լավագույն տասնյակը եզրափակում է «Շերլոկ-Հոլմս» ֆիլմի աստղ Ռոբերտ Դաունի կրտսերը: