Home / Հայաստան / Ապրիլին «Բարսելոնան» և «Ռեալը» կարող են հանդիպել 4 անգամ

Ապրիլին «Բարսելոնան» և «Ռեալը» կարող են հանդիպել 4 անգամ

Իսպանական երկու գրանդ-ակումբները` կատալոնյան «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», կարող են 4 անգամ հանդիպել միմյանց հետ ապրիլի ընթացքում:

Ինչպես հայտնի է, ապրիլի 17-ին կայանալու է Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, իսկ ապրիլի 20-ին նախատեսված է անցկացնել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ նույնպես հանդիպելու են «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Ինչ վերաբերվում է Չեմպիոնների Լիգային, ապա այստեղ թիմերը կարող են հանդիպել կամ 1/4 եզրափակիչում կամ էլ 1/2 ում: Այսպիսով, ստացվում է,  որ ապրիլ ամսին կարող ենք ականատես լինել 4 սուպերկլասիկոյի: