Home / Հայաստան / Հայաստանում Մուբարաքի «Հեռացման օրը» կնշեն Եգիպտոսի դեսպանատան մոտ

Հայաստանում Մուբարաքի «Հեռացման օրը» կնշեն Եգիպտոսի դեսպանատան մոտ

Փետրվարի 4-ին, ժամը 17.00-ին Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության մոտ (հասցե՝ Սեպուհի փող., 6ա շենք) տեղի կունենա ակցիա՝ ի զորակցություն Եգիպտոսի ժողովորդի։

Միջոցառման նախաձեռնող անհատների խումբը այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է հաղորդագրության միջոցով, ինչպես նաև հատուկ խումբ են բացել Facebook սոցիալական ցանցում:

Ակցիայի մասնակիցները 16.45-ին հավաքվում են Կիևյան-Օրբելի խաչմերուկում:

Նախաձեռնող խումբը նշում է, որ միջոցառման ընթացքում նախատեսվում է դեսպանատան ներկայացուցչին հանձնել նամակ՝ ուղղված Կահիրեի Ազատության հրապարակում (Թահրիր հրապարակ) իրենց իրավունքների ու ազատությունների համար մարտնչող ժողովրդին։

«Ակցիայի նպատակն է մեր բողոքի ձայնը բարձրացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ սանձազերծված բռնությունների կապակցությամբ», – ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վաղը Եգիպտոսում բողոքող հակակառավարական ուժերը պատրաստվում են «Հեռացման օր» կազմակերպել՝ շարժվելով դեպի Եգիպտոսի նախագահի նստավայր և պահանջելով Հոսնի Մուբարաքի հրաժարականը: