Home / Հայաստան / Տիգրան Կարապետյանը հերթական հանրահավաքը կանցկացնի փետրվարի 15-ին

Տիգրան Կարապետյանը հերթական հանրահավաքը կանցկացնի փետրվարի 15-ին

Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը փետրվարի 15-ին հանրահավաք կանցկացնի Մատենադարանի հարակից տարածքում:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը, այսօր Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ընդունվել է ի գիտություն Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահի 01.02.2011թ. իրազեկումը` փետրվարի 15-ին ժամը 15.00-18.00 Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: