Home / Հայաստան / Եգիպտոսը քաղաքական ճգնաժամի պատճառով 3 միլիարդ է կորցրել

Եգիպտոսը քաղաքական ճգնաժամի պատճառով 3 միլիարդ է կորցրել

Հունվարի 25-ին Եգիպտոսում սկսված քաղաքական ճգնաժամն այդ երկրի տնտեսությանն արդեն իսկ 3,1 մլրդ դոլարի վնաս է պատճառել:

Այս մասին հայտարարվել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա տնտեսական թիմի համատեղ նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցեր իրականացնող հազարավոր ցուցարարներ շարունակում են հավաքված  մնալ երկրի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում:

Պետական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ` նիստը տեղի է ունեցել շաբաթ օրը, Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում գտնվող նախագահական պալատում:

Հավաքին ներկա են եղել վառելիքի և ֆինանսների նախարարները, Կենտրոնական բանկի ղեկավարը և տնտեսության համակարգում աշխատող այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է գործակալության թղթակիցը: