Home / Հայաստան / Հայ վարորդները սպառնում են փակել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը

Հայ վարորդները սպառնում են փակել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը

Մեկ ժամ առաջ Շիրակի մարզի մարզպետարան տանող ճանապարհը փակել են վրացական պետհամարանիշներով մեքենաների մոտ 200 վարորդներ:

Դժգոհության հիմանական պատճառն այն է, որ Հայաստան բերվող մեքենաների համար վճարվող մաքսազերծման գինը շատ բարձր է: Վարորդները նաև բողոքում են այն որոշման դեմ, համաձայն որի վրացական համարներով Հայաստանի տարածքում մեքենան կարող է գտնվել միայն երեսուն օր (այդ ժամկետը լրանալուց հետո մեքենան պետք է դուրս հատի հայ-վրացական սահմանը, ապա միայն կարող է հետ վերադառնալ – Epress.am):

Epress.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը` Կարեն Պողոսյանը, ասել է, որ մեքենայի գնին հավասար մաքսազերծման գումար են գանձում: Պողոսյանի փոխանցմամբ` բողոքի ակցիայի վայրում կան ոստիկաններ և քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներ:

Բողոքողների հետ հանդիպել է մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Նա խոստացել է, որ վարորդների բողոքը կփոխանցի մարզպետին և կառավարությանը:

Վարորդները նշել են, որ եթե իրենց խնդրի լուծմանն ընթացք չտրվի մինչև երկուշաբթի ժամը 12:00-ը, երբ նրանք կրկին կհավաքվեն մարզպետարանիմոտ, ապա իրենք պատրաստվում են փակել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը: