Home / Հայաստան / Սիրիայում «Ցասման օրը» տապալվեց

Սիրիայում «Ցասման օրը» տապալվեց

Ուրբաթ օրը, որը նախապես Սիրիայում հայտարարված էր «Ցասման օր», բազմահազարանոց ամբոխի փոխարեն Դամասկոսի փողոցները լցրել են միայն անձրևաջրերը:

Ողջ շաբաթվա ընթացքում սիրիացի ակտիվիստները` եգիպտական ցույցերից ոգևորված, Facebook սոցիալական կայքի միջոցով կոչ էին անում իրենց համախոհներին ուրբաթ` ավանդական աղոթքից հետո, հավաքվել` «կոռուպցիային և բռնապետությանը վերջ դնելուն ուղղված» հակակառավարական ցույցի:

Ակցիայի անցկացման նախաձեռնող խմբի էջում գրանցվել էին հակակառավարական ցույցին մասնակցել ցանկացող 12000 օգտատերեր:

Սակայն ուրբաթ Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն այդպես էլ դատարկ ու լուռ մնացին:

Մարդու իրավունքների պաշտպանության Սիրիական լիգայի ղեկավար Աբդել Քարիմ Ռիհավիի խոսքով` «սիրիացի  այլախոհները, ինչպես նաև քրդերը, չարձագանքեցին կոչերին, որովհետև նրանք չեն հավատում նման իրավիճակում ցույցերի հաջողությանը»:

Համաձայն Human Rights Watch կազմակերպության տվյալների` Սիրիայի հատուկ ծառայությունները յուրաքանչյուր նման նախաձեռնության ժամանակ, նկարահանում են մասնակիցներին, այնուհետև` ստուգում փաստաթղթերը: