Home / Հայաստան / Կահիրեի Ազատության հրապարակում քրիստոնեական պատարագ կմատուցեն

Կահիրեի Ազատության հրապարակում քրիստոնեական պատարագ կմատուցեն

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական Թահրիր (Ազատության) հրապարակում այսօր տեղի կունենա քրիստոնեական պատարագ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը: Պատարագն իրականացնելու է ղպտական համայնքը, որի նպատակն է հերքել այն լուրերը, թե երկրի նախագահ Հոսնի Մուբարակի դեմ ցույցերը միայն «Մահմեդականների եղբայրություն» կուսակցության նախաձեռնությունն են, և այդ ցույցերին աջակցում են միայն մահմեդականները:

Ղպտիները` Եգիպտոսի քրիստոնյաները, կազմում են երկրի 80 միլիոնանոց բնակչության մոտ 10 տոկոսը:

Նշենք, որ ղպտական համայնքի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցում են արդեն երրորդ շաբաթն անցկացվող հակակառավարական ցույցերին: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, հակակառավարական ցույցերի ողջ ընթացքում հենց ղպտական համայնքի ներկայացուցիչներն են պաշտպանել մզկիթների և հրապարակների սահմանները մահմեդական ուրբաթօրյա աղոթքների ժամանակ: