Home / Հայաստան / Տիգրան Կարապետյանին պատրաստ են տեղ հատկացնել Իսրայելի հոգեբուժարանում

Տիգրան Կարապետյանին պատրաստ են տեղ հատկացնել Իսրայելի հոգեբուժարանում

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանին պատրաստ են հնարավորություն ընձեռել բուժում անցնել Իսրայելի հոգեբուժարանում: Այսպես է Epress.am-ի հետ զրույցում քաղաքական գործչի հակասեմիտական հայտարարությունը մեկնաբանել Հայաստանում Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

«Այն, ինչ նա ասել է, հիվանդի զառանցանք է: Նա ակնհայտ մոլագարությամբ է տառապում, հիվանդ մարդ է, քանի որ նրա դիտարկումներում որևէ տրամաբանություն չկա», – ասել է Վարժապետյանը:

Նա նաև Կարապետյանի հայտարարությունը Եգիպտոսի հրեաների հասցեին սադրանք է անվանել. «Ի՞նչ է նշանակում «աղջիկներին կուսաթաղանթներից է զրկում: Դա խենթություն է: Նա պարզապես ընտրազանգված է հավաքում և փորձում է ինչ-որ կոճակներ սեղմել»:

Կարապետյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ «Հայաստանում հակասեմիտիզմ չի կարող լինել»:

Հիշեցնենք, որ այսօր, մեկնաբանելով Վոլգոգրադի հրեական համայնքի երախտագիտությունը ՀՀ իշխանություններին առ այն, որ «ԱԼՄ» հեռուստաընկերությունը փակվել է, Կարապետյանը հայտարարել էր. «Հրեաները և կիսահրեաներն իմ մեջ վտանգ են տեսնում, վերջերս ես ասել եմ, որ Եգիպտոսում, որ գործող նախագահի կողմից ծեծում էին ժողովրդին, հրեաներ էին, ես էլ իրենց մեջ եմ վտանգ տեսնում, այդ սերը փոխադարձ է»:

Պարզաբանելով, թե ում ինքը նկատի ունի` «կիսահրեա» ասելով, Կարապետյանն ասել է.

«Եթե մի ազգ, որը իրենց աղջկերքի կուսաթաղանթը զրկում են, որ իրանք բերեն յուրաքանչյուրից էրեխա, ու դա հրեա՞ ա կոչվում, հերը կապ չունի, կարևորը հրեա ա»,- բացատրել է Կարապետյանը` պարզաբանելով, թե ինչ նկատի ունի` «կիսահրեա» ասելով: