Home / Հայաստան / Երևանը խնդրում էր Իսրայելի օգնությունը. Իրանը կարող է ճանաչել Ղարաբաղը

Երևանը խնդրում էր Իսրայելի օգնությունը. Իրանը կարող է ճանաչել Ղարաբաղը

Իրանը շատ ճկուն երկիր է. եթե իրեն պետք լինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, նա կանի դա` առանց մտածելու Բաքվի մասին: Vesti.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի հետազոտման ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին` մեկնաբանելով երեկ Երևանում Իրանի դեսպանի կողմից արված այն հայտարարությունը, որ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան թույլ չեն տա ղարաբաղյան պատերազմը:

«Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերը նախատեսված են եղել հայկական լսարանի համար: Հասկանալի է նաև այն, որ ամեն վայրկյան այս հայտարարությունը կարող է դադարել հասարակ հայտարարություն լինելուց»,- պարզաբանել է փորձագետը:

Պատասխանելով ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների մասին հարցին` Սատանովսկին ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի «չափազանց մեծ դրական տրամադրվածությունը»: Նա հիշեցրել է, թե ինչպես անցյալ դարի 90-ականներին հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ կողմերից մեկը դիմել էր Իսրայելին` ռազմական օգնության և սպառազինման խնդրանքով»: Նրա խոսքով` Իսրայելը մերժել է: «Ես դա պատմելով չէ որ գիտեմ»:

Իսկ հարցին, թե կոնկրետ ով է օգնության խնդրանքով դիմել Թել-Ավիվին, վերլուծաբանը պատասխանել է, «Ինքներդ գուշակեք, թե ով կարող էր դիմել Իսրայելին ղարաբաղյան պատերազի ժամանակ: Իհարկե, Իսրայելից օգնություն է խնդրել ոչ պաշտոնական Բաքուն»,- պարզաբանել է փորձագետը: