Home / Հայաստան / Հայաստանն ու Ադրբեջանը վրացական համակարգիչներ կստանան

Հայաստանն ու Ադրբեջանը վրացական համակարգիչներ կստանան

Վրացական «Ալգորիթմ» ընկերությունը ծրագրում է Վրաստանում հավաքած համակարգիչներ արտահանել Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին հայտնել է ընկերության խորհրդի նախագահ Գիորգի Կորոխաշվիլին: Նրա խոսքով` ընկերության գործարանն առաջինն է լինելու Հարավային Կովկասում:

«Համակարգչային գործարանը կառուցվում է Վրաստանի Կրթության նախարարության աջակցությամբ` «Ինտել» ընկերության հովանու ներքո: «Ինտելը» չի պատրաստվում նման մեկ այլ նախագիծ իրագործել Հարավային Կովկասում, և այդ տեսանկյունից մրցակիցներ մենք չենք ունենա: Համապատասխանաբար, գործարանում հավաքած համակարգիչները ծրագրում ենք արատահանել և Հայաստան, և Ադրբեջան», – ասել է Կորոխաշվիլին:

Նա նշել է, որ Թբիլիսիի Մոսկովյան պողոտայի վրա տեղակայված գործարանի կառուցումն արդեն մեկնարկել է: Այն պատրաստ կլինի հուլիսի կեսերին:

«Սեպտեմբերի մեկին բոլոր առաջին դասարանցիները նետբուքներով ապահովված կլինեն», – ասել է Կորոխաշվիլին` նշելով, որ առաջին շրջանում գործարանը 60 հազար նեթբուք է հավաքելու: