Home / Հայաստան / Հիշատակի և արդարության արժանի են թե Ստեփանակերտի, թե Խոջալուի զոհերը. Դե Վաալ

Հիշատակի և արդարության արժանի են թե Ստեփանակերտի, թե Խոջալուի զոհերը. Դե Վաալ

Փետրվարը Հայաստանի և Ադրբեջանի համար ամենադաժան ամիսն է, գրում է Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «National Interest» ամերիկյան հանդեսում:

«Ինձ կրկին սկսել են հարցումներ և խնդրանքներ հասնել: Մի քանի տարի առաջ այդ հարցումներից շատերը գալիս էին հայերից, որոնք խնդրում էին ինձ նշել հայկական ջարդերը Սումգաիթում, որոնք սկսվել էին 1988 թվականի փետրվարի 28-ին: Հիմա այդ հարցումների մեծամասնությունն ադրբեջանցիներից է, ովքեր խնդրում են ինձ պատմել ջարդերի մասին, որոնք ադրբեջանցիների դեմ կազմակերպել էին 1992 թվականի փետրվարի 25-26-ին հայ մարտիկները Խոջալու քաղաքի մոտ:

Այժմ ամեն տարի կայանում են Խոջալուի արթնություններ, կազմակերպվում են հանրահավաքներ, համերգներ, Facebook-ում կազմակերպվում են ստորագրահավաքներ: Ադրբեջանական հեռուստատեսությունը ցուցադրում է մահացած մարմինների ահավոր կադրեր: Այն միջոցները, որոնք Ադրբեջանը վերջին շրջանում ստանում է իր էներգակիրներից,  օգտագործվում են ողջ աշխարհում փիար  ընկերությունների մասնագետներին վարձելու համար, ովքեր արևմտյան մայրաքաղաքներում ինչպես հարկն է ներկայացնում են այդ իրադարձությունները:

Երբ ես ասում եմ, որ չեմ ցանկանում մասնակցել, դա այն պատճառով չէ, որ հերքում եմ կատարվածի ողջ ծանրությունը: Խոջալուի ջարդը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության ամենաարյունալի իրադարձությունն է: Պաշտոնական խորհրդարանական հանձնաժողովի հետաքննության տվյալներով՝ այն ժամանակ սպանվել է 485 մարդ, որոնցից միայն մի քանի տասնյակն էին զինվորականներ:

Այն ժամանակ տեղի ունեցածի մեծաթիվ վկայությունները չեն կանգնեցնում հայերին նրանից, որ ոմանք փորձում են տհաճ ձևով ջուրը պղտորել: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը դառը խոսքերով մեղադրել էր իր քաղաքական հակառակորդներին այդ սպանություններին հաղորդակից լինելու մեջ, հետագայում հետս է կոչել իր խոսքերը: Բայց դա չի օգնել, նրա խոսքերը բազմաթիվ անգամ մեջբերում են Հայաստանում:

Ավելի տհաճ են չեխ լրագրող Դանա Մազալովայի վկայությունները, ում հետ ես հանդիպել եմ Հայաստանում անցյալ տարի և ում հետ դրանից հետո գրվում եմ: Մազալովան տեսել է ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆիևի կողմից նկարահանված տեսաերիզի բնօրինակը, որի վրա երևում են սպանված մարմիններ, և Մազալովան ասում է, որ դրանց վրա չկային տանջանքների հետքերը, որոնք առկա էին հետագայում ներկայացված ձայնագրության վրա: Այստեղից կարելի է սարսափելի հետևություն անել, որ ինչ-որ մեկը հետագայում մշակել է դիակները:

Բայց եթե դուք ցանկանում եք ապացույցներ ստանալ առ այն, որ ադրբեջանցի քաղաքացիական անձինք սպանվել են հայերի կողմից, ապա ի՞նչ կարող եք ասել ղարաբաղյան պատերազմի ամենահայտնի մասնակցի, Հայաստանի ներկայիս նախագահի մասին:

Նրա եղբոր հուշերով՝ Կալիֆորնիայում ծնված հայ հրամանատար Մոնթե Մելքոնյանը, դեպքի վայր ժամանելով անմիջապես դրանցից հետո, իր զզվանքն է ցուցաբերել տեսածի կապակցությամբ, և ամեն ինչի համար մեղքը դրել է երկու ֆանատիկ զինվորական ստորաբաժանումների՝ «Արաբոյի» և «Արամոյի» «անկարգապահության» վրա:

Սերժ Սարգսյանը 2000 թվականին ինձ տված հարցազրույցում հաստատել է, որ հայ զինյալները իրականում սպանել են ադրբեջանցի քաղաքացիական անձանց: Այդ հարցազրույցի արդյունքում, որը ես հրապարակել եմ իմ «Սև այգի» գրքում, իմ անունն էլ օգտագործում են Ադրբեջանում Խոջալուի իրադարձությունների յուրաքանչյուր տարելիցին անգամ այն դեպքում, երբ ես իմ գրքի առաջին պարբերության մեջ խնդրում եմ ընթերցողներին «չպոկել տեղեկատվությունը համատեքստից այնպես, որ դրանք համապատասպանեն իրենց քաղաքական հայցքներին»:

Եվ դա ամենակարևորն է: Խոջալուի ադրբեջանցի զոհերը արժանի են հիշատակի և արդարության: Բայց դրան նույնքան արժանի են նաև հայ զոհերը, ինչպես օրինակ մանկապարտեզի տարիքի երեխաները, ովքեր զոհվել են 1991-1992 թվականներին Ստեփանակերտի ռմբակոծությունների հետևանքով, ինչպես նաև 40-ից ավելի հայ քաղաքացիական անձինք, որոնք ջարդի զոհ են դարձել Մարաղա գյուղում Խոջալուի իրադարձություններից երկու ամիս անց:

Ադրբեջանում ամեն տարի ավելի լայն թափով են նշում Խոջալուի դեպքերի տարելիցը, այն դարձել է ազգային ցնցման անվերջանալի պատմություն: Անթույլատրելի ձևով մահացած մարմինների կադրերը ցուցադրվում են դպրոցական երեխաներին, ովքեր ընդամենը տասը տարեկան են: Խորհուրդը ոչ միայն այն է, որ պետք է հիշել զոհվածներին, այլ այն, որ «հայերը ագրեսոր են և ֆաշիստ, և նրա համար, ինչ հայերը արել են, պետք է փոխհատուցում ստանան: Յուրաքանչյուրը, ով դրա հետ համաձայն չէ՝ դավաճան է»:

2011 թվականին նման ուղերձը հատկապես վտանգավոր է հնչում, երբ 16-ամյա զինադադարն ինչպես երբեք փխրուն է երևում և նոր պատերազմի հասունացող վտանգ կա: Արյունահեղությունն օգտագործվում է նոր արյունահեղության կոչեր անելու համար: Բայց պետք է երկու ակնհայտ պահ նշել: Առաջինը՝ Խոջալուի իրադարձությունները սարսափելի ջարդեր էին, բայց այն միակը չէ նման իրադարձությունների շարքում: Ռուանդայից մինչև Բոսնիա բոլոր տեղերում մասսայական արյունահեղություններ են տեղի ունեցել: Այդ իսկ պատճառով Խոջալուի զոհերի հիշատակի տուրքը պետք է մատուցվի այլ զոհերի հիշատակին տուրք մատուցելու հետ մեկտեղ:

Եվ երկրորդը՝ եթե հայերը և ադրբեջանցիները ցանկանում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել, այլ չսկսել նոր հակամարտություն, նրանք պետք համարձակորեն նայեն բռնության այն գործողությունների դեմքին, որոնք իրագործվել են թե մեկ, թե մյուս կողմից, այլ ոչ թե քննարկել այն, թե ինչպես են իրենք տուժել հակառակորդի գործողությունների արդյունքում», – գրում է դե Վաալը: