Գլխավոր / Հայաստան / Գայլերը խանգարում են կառավարության որսի բիզնեսին. նամակ

Գայլերը խանգարում են կառավարության որսի բիզնեսին. նամակ

Այս շաբաթ ՀՀ կառավարության հերթական նիստերից մեկի ժամանակ գործադիրը քննարկել է վերջին տարիներին Հայաստանի տարածքում գայլերի թվաքանակի կտրուկ աճի խնդիրը և որոշում կայացրել յուրաքանչյուր  ոչնչացված գայլի դիմաց պարգևատրում սահմանել, որի չափը կկազմի հարյուր հազար դրամ: ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել է 10000.0 հազար դրամ:

Կառավարության որոշմանն արձագանքել է բնապահպան Օվսաննա Հովսեփյանը, ով այս կապակցությամբ հատուկ նամակ է պատրաստել` իր բողոքն արտահայտելով որոշման դեմ:

«Ինչ ա պետք կենդանուն ապրելու համար` սնվել: Ինչ ա պետք սնվելու համար` սնունդ: Ինչ անել, եթե քո սնունդը զենքով ձյաձյաները արդեն եկել տարել են, որ
իրանց տղամարդ զգան, ու դու մնացել ես սոված ու ապրել է պետք, ձագերիդ
կերակրել է պետք: Իհարկե, պետք է մի բան անել… հո չե՞ս մահանալու», — գրել է Հովսեփյանը:

Ըստ բնապահպանի` գայլերն իրականում խանգարում են ոչ թե գյուղացիներին, այլ հենց կառավարությանը, «գայլերը խանգարում են կառավարության որսի բիզնեսին»:

«Մինչև ե՞րբ պիտի գայլերը պատասխան տան որսորդների «որպես տղամարդ»
ինքնահաստատման համար: Միչև ե՞րբ պիտի ձեր երեխաները պատասխան տան ձեր ամեն մի սպանած գայլի համար: Միչև ե՞րբ պիտի ՄԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ», — եզրափակել է նամակի հեղինակը: