Home / Հայաստան / Յանուկովիչը շփոթել է Բելառուսը Բուլղարիայի հետ, իսկ Ջիգարխանյանը` Լիտվայի

Յանուկովիչը շփոթել է Բելառուսը Բուլղարիայի հետ, իսկ Ջիգարխանյանը` Լիտվայի

Արտասահմանում մարդիկ հաճախ են Բելառուսին հավելյալ հնարավորություններ վերագրում կամ շփոթում են անունը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Խերսոն կատարած աշխատանքային այցի ժամանակ անսպասելի հայտարարություն է արել:

Մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը, բնութագրելով «Պալադա» գործարան կատարած այցելությունից ստացած իր տպավորությունները, իր հիացմունքն է արտահայտել առ այն, որ գործարանը կարողացել է  Բելառուսի համար կառուցվելիք դոկի համար հայտարարված բարդ մրցույթում տենդերի հաղթող դառնալ: Սակայն Յանուկովիչը վրիպել է, քանի որ ավելի վաղ նշվում էր, որ «Պալադան» դոկ է կառուցում Բուլղարիայի համար:

Ոչ շատ վաղ անցյալում հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նմանատիպ սխալ էր թույլ տվել  bbcrussian.com-ի ընթերցողների հարցերին պատասխանելիս:

Մեջբերենք մի հատված այդ հարցազրույցից`

BBC- Մինսկի բնակիչ Դմիտրին նույնպես հետևում է ձեր ամեն մի բառին և նա ձեզ հարցնում է, թե ինչու եք շնորհավորել Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ:

Արմեն Ջիգարխանյան- Որովհետև բոլոր ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների 89%-ը, և վերջ: Իսկ ես սիրում եմ Մոլդա… դե… Լիտվան: