Home / Հայաստան / Բացահայտված է «Կոկա-կոլայի» գաղտնիքը

Բացահայտված է «Կոկա-կոլայի» գաղտնիքը

Thisamericanlife կայքը հրապարակել է կոկա-կոլայի «գաղտնի բաղադրությունը», որը 1886 թվականին ստեղծել է դեղագործ Ջոն Փեմբերտոնը:

Հրապարակման հեղինակները պատմել են, որ գաղտնի պահվող բաղադրատոմսը հայտնվել է The Atlanta Journal-Constitution պարբերականի  էջերում դեռևս 1979 թվականին: Պարբերականը տպագրել էր բաղադրության ձեռագիր տարբերակով գիրքը ձեռքին տղամարդու նկարը: Նկարում գիրքը բացված է հենց այդ էջին:

Այնտեղ մանրամասնորեն տրված են խմիչքի բաղադրիչները, հիմնականում` Merchandise 7X դեղամիջոցը, որը թեև կոկա-կոլայի բաղադրության մեկ հարյուրերորդ մասն է կազմում, ստեղծում է խմիչքի հիմնական համային հատկանիշները:

Այս բաղադրիչի պատրաստման գաղտնիքը պահվում է Ատլանտայում և գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ:

Գաղտնի բաղադրատոմսը հետևյալն է`

Կոկայի տերևների ջրային մաս- 26,64 գ.

Կիտրոնաթթու-84,9 գ.

Շաքարավազ-30 (չի նշվում չափաքանակը)

Կոֆեին- 28,3 գ.

Ջուր-1,892 լ

Վանիլ-28,35 գ.

Կարամել-42 գ.

Համային հավելում 7X (18,9 լ. հյութի համար օգտագործել 56,7 գ.)

Սպիրտ-226,8 գ.

Նարնջի յուղ-20 կաթիլ

Կիտրոնի յուղ 30 կաթիլ

Մուսկատի յուղ-10 կաթիլ

Կորիանդր-5 կաթիլ

Դարչին-10 կաթիլ