Գլխավոր / Հայաստան / Բրայզան հնչեցրել է Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման օրը

Բրայզան հնչեցրել է Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման օրը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը կհանդիպեն Սոչիում մարտի 5-ին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄն դեսպան Մեթյու Բրայզան: Նրա խոսքով` հանդիպման ժամանակ կողմերը բանակցելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

«ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար», — նկատել է Բրայզան: