Home / Հայաստան / «Տարոսը մեզ». Մանուկյանը ողջունել է Եգիպտոսի ու Թունիսի ժողովուրդներին

«Տարոսը մեզ». Մանուկյանը ողջունել է Եգիպտոսի ու Թունիսի ժողովուրդներին

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների օրակարգը փոփոխությունների է ենթարկվել: Այսուհետ ՀԱԿ-ը շեշտը դնելու է տնտեսական խնդիրների վրա` հարկային տեռոր, մարդկանց բռնի ուժով աշխատանքից հանելը և այլն: Այս մասին այսօր Մատենադարանի հարակից տարածքում հրավիրված հանրահավաքին հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

«Մեր երկիրը հայտնվել է օրեցօր ահագնացող վտանգների առաջ: Եկեք ողջունենք բոլոր այն վարորդներին վրացական պետահամարանիշներով, որ Գյումրիից եկան, հասան այտեղ, ողջունենք աշխատանքից քշված առևտրականներին», – ասել է Մանուկյանը:

Նա առաջարկել է ողջունել Եգիպտոսի, Թունիսի, Յեմենի և Բահրեյնի ժողովուրդներին:

«Այնտեղից տաք քամի է գալիս: Տարոսը մեզ», – հայտարարել է Մանուկյանը:

Իր ելույթում նա խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել մաեստրո Օհան Դուրյանի հիշատակը, քանի որ երկու օրից լրանում է նրա մահվան 40 օրը: