Home / Հայաստան / Հայաստանը 100 մլն եվրոյի չափով վարկ ու դրամաշնորհ կստանա ԵՄ-ից

Հայաստանը 100 մլն եվրոյի չափով վարկ ու դրամաշնորհ կստանա ԵՄ-ից

Երեկ Եվրոպական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենը Եվրոմիության անունից Հայաստանի Հանրապետության հետ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, համաձայն որի Եվրամիությունը Մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում 65 միլիոն եվրոյի վարկ և 35 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին: Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Այս գումարը տրամադրվելու է Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև եղած համաձայնության շրջանակներում, որի նպատակն է օգնել Հայաստանին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում:

Գումարը պետք է օգտագործվի մի շարք ոլորտներում` կենսաթոշակային համակարգ, ներքին հասարակական ֆինանսական վերահսկողություն, հարկային քաղաքականություն, հարկային վարչարարություն, արտաքին աուդիտ, մաքսային քաղաքականաություն:

40 միլիոն եվրո չափով առաջին վճարումն կիրականացվի Հայաստանի ազգային ժողովի` Փոխըմբռնման հուշագրի վավերացումից հետո: