Home / Հայաստան / Եգիպտոսի քաղաքացին աղջկան Ֆեյսբուք է անվանել

Եգիպտոսի քաղաքացին աղջկան Ֆեյսբուք է անվանել

Երիտասարդ եգիպտացին իր նորածին աղջկան անվանել է Ֆեյսբուք` հայտնի սոցիալական կայքի պատվին, հաղորդում է CNN-ը: Իր աղջկան նման անվանում տալով` եգիպտացի Ջամալ Իբրահիմը իր շնորհակալությունն է հայտնել սոցիալական կայքին` Եգիպտոսի զանգվածային ակցիաների կազմակերպման գործում մեծ դեր ունենալու համար:

Իբրահիմի դստեր ծննդյան օրը հստակ չի նշվում: Հաղորդվում է, որ բողոքի ակցիաներին մասնակցած Եգիպտոսի երիտասարդությունը Ֆեյսբուքի ծնողներին բացիկներ և նվերներ են ուղարկում` շնորհավորելով աղջկա ծննդյան կապակցությամբ:

Եգիպտոսի հակակառավարական ակցիաները մեկնարկեցին հունվար 25-ին:

Հիշեցնենք, որ ակցիաների մասնակիցները համակարգում էին իրենց գործողությունները Facebook և Twitter կայքերի միջոցով: Ընդդիմադիրների ընդվզումների հաջորդ օրը երկրի իշխանությունները արգելափակել էին միկրոբլոգերի ծառայությունը, իսկ հունվարի 28-ին Եգիպտոսում անջատվել էր ինտերնետը: