Home / Հայաստան / Փոխհրաձգություն Միլանի օդանավակայանում. կան վիրավորներ

Փոխհրաձգություն Միլանի օդանավակայանում. կան վիրավորներ

Միլանի «Մալպենզա» օդանավակայանում փետրվարի 21-ին փոխհրաձգություն է սկսվել: Բոլոր ուղևորները տարհանվել են, հաղորդում է  NBC News գործակալությունը:

Մի տղամարդ դանակով հարձակվել է ՄԱԿ-ի ոստիկանի վրա, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցը կրակ է արձակել հրացանից: Հանցագործը պատասխանել է կրակոցով:

Փոխհրաձգությունից հետո հանցագործը փորձել է թաքնվել, սակայն ընկել և վնասել է ոտքը: Օդանավակայանի մուտքի մոտ առևանգված մեքենայի մեջ տղամարդուն սպասում էր նրա  մեղսակիցը: Վերջինս նույնպես բերման է ենթարկվել:

Նախնական տեղեկությունների համաձայն` մեկ մարդ վնասվածք է ստացել: Այլ աղբյուրներ հաղորդում են, որ վնասվածք է ստացել ինքը` հարձակվողը, ՄԱԿ-ի ոստիկանը և միջադեպի պատահական ականատեսը: