Home / Հայաստան / Իրանում ձերբակալվել են ընդդիմադիր գործչի որդին ու նրա կինը

Իրանում ձերբակալվել են ընդդիմադիր գործչի որդին ու նրա կինը

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են նախագահի նախկին թեկնածու, Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկի` Մեհդի Քյարուբիի որդուն ու նրա կնոջը, հաղորդում է  Reuters-ը` հղում կատարելով իրանական ընդդիմադիր Sahamnews կայքին:

«Գիշերը անվտանգության մարմինների աշխատակիցները ներխուժել են Ալի Քյարուբիի տուն և ձերբակալել նրան ու նրա կնոջը` Նաֆիսե Փանահիին»,- գրում է ընդդիմադիր կայքը:

Նշվում է, որ ավելի ուշ Փանահին ազատ է արձակվել, Քյարուբիի որդու ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում: