Home / Հայաստան / Orange-ը Հայաստանում նոր մոդեմ է ներկայացրել

Orange-ը Հայաստանում նոր մոդեմ է ներկայացրել

Այսօր Հայաստանում գործող Orange բջջային օպերատորը ներկայացրել է նոր 3G/Wi-Fi մոդեմ:

Նոր MyFi մոդեմին կարելի է միացնել մինչև 5 սարքավորում` համակարգիչ, հեռախոս, խաղային համակարգեր, և ստեղծել անձնական Wi-Fi Orange-ի ծածկույթում ամենուր` նույնիսկ գտնվելով շարժման մեջ:

«Մենք արդեն առիթ ենք ունեցել ներկայացնել այս սարքի հնարավորությունները Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերին` Orange Expo նորարարական տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում: Այն ժամանակ մենք չէինք նախատեսում MyFi-ը ներկայացնել Հայաստանում, սակայն տեսնելով մեծաթիվ այցելուների հետաքրքրությունը սարքի նկատմամբ` մենք հասկացանք, որ հաճախորդները սպասում են դրան: Ուրախ ենք առաջինը ներկայացնել մեր բաժանորդներին այս հետաքրքիր ու նորարարական սարքը, որը ևս մեկ անգամ փոխում է ժամանակի, տարածության ու Wi-Fi ինտերնետի հնարավորությունների մասին մեր պատկերացումները», – ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը MyFi-ի բաժանորդներին մի քանի սակագնային պլաններ է առաջարկելու`սկսած ամսական 7,000 դրամից: