Home / Հայաստան / ՀԱԿ-ը պատրաստ է ոսկե միջինը գտնել Ղարաբաղի հարցին չվնասելու համար. Զուրաբյան

ՀԱԿ-ը պատրաստ է ոսկե միջինը գտնել Ղարաբաղի հարցին չվնասելու համար. Զուրաբյան

«Մենք վստահ ենք, որ կարելի է ոսկե միջինը գտնել մեր գործողությունների մեջ և տանել պայքարն այնպես, որ և’ ժողովրդավարության հաստատմանը հասնենք, և’ որևէ կերպ որևէ ավերածություն չգործենք Ղարաբաղի հարցում»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված Զուրաբյանի հարցազրույցին:

Հարցազրույցում, մասնավորապես, նշվել է, որ ԼՂ հարցի պատճառով Կոնգրեսը պայքարի ընթացքում շատ նուրբ որոշումներ պետք է կայացնի:  Լրագրողները հարցրել են, թե արդյոք դա չի նշանակում, որ ժողովրդի պայքարը կարող է պասիվանալ:

ՀԱԿ համակարգողը նշել է, որ դա բարդ խնդիր է, բայց ՀԱԿ-ում տեսնում են լուծումները և շարունակելու են այդ ուղղությամբ գնալ: