Home / Հայաստան / Ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտորը

Ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտորը

Այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր։ Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: Խորհրդի քվեարկության արդյունքում Ռուբեն Միրզախանյանը ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, հայտնում են կառավարությունից: