Home / Հայաստան / Մեդվեդևը Լիբիայի իշխանություններին կոչ է արել զսպվել

Մեդվեդևը Լիբիայի իշխանություններին կոչ է արել զսպվել

Լիբիայի քաղաքացիների նկատմամբ իրականացվող գործողությունները որակվելու են որպես հանցագործություն, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Մոսկվայում անհանգստացած են Լիբիայում կատարվող իրադարձություններով: Ցավ են պատճառում մեծ թվով մարդկային զոհերը, որոնց մասին տեղեկանում ենք ԶԼՄ-ներից: Ռուսաստանը դատապարտում է երկրի ղեկավարության կողմից արտոնված խաղաղ բնակիչների հանդեպ ուժային միջոցների կիրառումը»,- ասվում է Ռուսաստանի նախագահի հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում Լիբիայի գործող իշխանություններին, ինչպես նաև երկրի բոլոր քաղաքական գործիչներին, զսպվածություն ցուցաբերել` իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար: Հակառակ դեպքում, նման գործողությունները կորակվեն որպես հանցագործություն` միջազգային իրավունքից բխող բոլոր հետևանքներով»,- եզրափակում է Մեդվեդևը: