Home / Հայաստան / ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահը դեսպան նշանակվեց

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահը դեսպան նշանակվեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է  Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Նշենք, որ Մանուկյանը 2005թ. հունիսից մինչև 2008թ. սեպտեմբեր զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: