Home / Հայաստան / «Միկայի» հարձակվողը տեղափոխվեց նորվեգական «Ռուսենբորգ»

«Միկայի» հարձակվողը տեղափոխվեց նորվեգական «Ռուսենբորգ»

Երևանի «Միկա» և նորվեգական «Ռուսենբորգ» ակումբների միջև համաձայնություն է ստորագրվել` «Միկայի» 22-ամյա հարձակվող Բոտի Դեմելի նորվեգական թիմ տեղափոխվելու վերաբերյալ: Բոտի Դեմելն առաջիկա օրերին կմեկնի Նորվեգիա և բուժզննումից հետո երկարաժամկետ պայմանագիր կկնքի Նորվեգիայի բազմակի չեմպիոն «Ռուսենբորգի» հետ:

Տեղեկացնենք, որ կոտդիվուարցի ֆուտբոլիստը 2008 թվականի նոյեմբերից է հանդես գալիս «Միկայում» և Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 44 հանդիպման ու դարձել 22 գոլի հեղինակ: