Home / Հայաստան / Բերլուսկոնին մեծացնում էր կանանց կրծքերը, շրթունքներն ու հետույքները

Բերլուսկոնին մեծացնում էր կանանց կրծքերը, շրթունքներն ու հետույքները

Իտալիայի դատախազությունը կասկածներ ունի, որ երկրի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին վճարել է իրեն սեռական բնույթի ծառայություններ մատուցող 7 կանանց կրծքերի, շրթունքների և հետույքների մեծացման համար:

The Daily Telegraph-ի փոխանցմամբ` հաստատվել է, որ այդ վիրահատություններն իրականացրել է Սարդինիա կղզու քաղաքացիություն ունեցող 34-ամյա վիրաբույժ Ջակոմո Օրտիսը:

Քննության ընթացքում քննիչները փորձել են պարզել, թե արդյոք նա վիրահատել է, մասնավորապես, Ռուբի անունով մարոկուհուն, ով վարչապետի հետ հանդիպումների ժամանակ ընդամենը 17 տարեկան էր: Սակայն պլաստիկ վիրաբույժը պնդել է, որ Ռուբիին երբևէ չի տեսել:

Պլաստիկ վիրահատությունների մասին հայտնի է դարձել, երբ հետաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները լսել են Բերլուսկոնիի «հարճերի» հեռախոսազրույցները:

Այլ հաշվետվություններն ապացուցում են, որ 2010թ. հունվարի 1-ին մինչ 2011-ի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում վարչապետի անձնական հաշիվներից 400 հազար եվրո է փոխանցվել մոտ 12 կանանց: Օրինակ, 26-ամյա պարուհի Ալեսանդրա Սորչինելիին 115 հազար եվրո է փոխանցվել Բերլուսկոնիի կողմից: