Home / Հայաստան / Ոստիկանները տրորել են ընդդիմադիրների դրոշը

Ոստիկանները տրորել են ընդդիմադիրների դրոշը

Ընդդիմության հանրահավաքից հետո կազմակերպված երթի ընթացքում, որն ընթանում է այս պահին, հրմշտոց է սկսվել երթի մասնակիցների և ոստիկանների միջև:

Հրմշտոցը տեղի է ունեցել նրանից հետո, երբ մարդիկ սկսել են պահանջել ոստիկաններից քայլել հոծ գծով և ոչ թե 2-3 շարքով, որի հետևանքով խցանումներ էին առաջանում երթի մասնակիցների շարքում:

Որոշ մարդիկ սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, որից հետո սկսվել է հրմշտոց: Ոստիկանները խլել են երթի մասնակիցներից մեկի դրոշը և, գցելով գետնին, սկսել են տրորել այն:

Այս պահին երթը դանդաղ առաջ է շարժվում: