Home / Հայաստան / Ռուսաստանը երբեք չի ընտրելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև

Ռուսաստանը երբեք չի ընտրելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև

Ադրբեջանին վաճառելով 24 միավոր ռազմական ուղղաթիռ` Ռուսաստանը չի դավաճանել Հայաստանին: Այս մասին vesti.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը:

«Երևանն ու Մոսկվան շարունակում են ռազմավարական դաշնակիցներ մնալ.  Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի քաղաքականության գերակայությունն է: Մյուս կողմից` սխալ կլիներ համարել, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմական դաշինքն ուղղված է Ադրբեջանի դեմ: Բաքվի հետ ռազմական համագործակցությամբ Մոսկվան հավասարակշռում է Երևանի հետ համագործակցությունը», – ասել է Դուգինը:

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության հարցում Մոսկվան բավական հավասարակշռված դիրքորոշում ունի` տարածաշրջանում իր շահերի տեսանկյունից:

«Ռազմական ուղղաթիռների մատակարարումը Ադրբեջանին չի նշանակում, որ Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը Հայաստանի կամ Ադրբեջանի նկատմամբ», – նշել է փորձագետը:

Ըստ նրա` Ռուսաստանը երբեք չի ընտրելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև, այլ փորձելու է պահպանել հակամարտության գոտում առկա իրավիճակը` ճանաչելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և, միևնույն ժամանակ, չփորձելով փոխել «հայկական օկուպացիայի» ստատուս քվոն: