Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ և իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առևտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ միջադեպի մանրամասները ճշտվում են, և օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին, հաղորդում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ ոստիկանները կոպտորեն հրում և անգամ հարվածում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին: Գործը հասնում էր անգամ ոտքով և բռունցքով հարվածների: Անահիտ Բախշյանի համար շտապ օգնության մեքենա են կանչել:
Հիշեցնենք նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը բոյկոտում է ԱԺ նիստերի ընթացիկ քառօրյան: