Home / Հայաստան / «Ժառանգության» պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց

«Ժառանգության» պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Նրան տանը ևս սրսկումներ են արել, բայց, փաստորեն, չի օգնել, և տեղափոխել են հիվանդանոց»,- ասել է Փոստանջյանը:

Epress.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանները կոպտորեն հրում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև ակցիայի մասնակիցներին: Ոստիկանները նաև հարվածել են պատգամավորներին, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանին և Արմեն Մարտիրոսյանին: Այդ ընթացքում Անահիտ Բախշյանն իրեն վատ է զգացել, սկսել է լացել, մարդիկ շտապ օգնության մեքենա են կանչել և պատգամավորին տեղափոխել են մեքենայի մեջ, իսկ այնուհետև` տուն: