Home / Հայաստան / Դաշնակցությունը պահանջում է պատժել գործընկերներին ծեծողներին

Դաշնակցությունը պահանջում է պատժել գործընկերներին ծեծողներին

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնել սույն թվականի մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ:

Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», – ասված է ՀՅԴ խմբակցության հաղորդագրության մեջ: