Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում 20-ամյա զինվոր է սպանվել

Լեռնային Ղարաբաղում 20-ամյա զինվոր է սպանվել

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է.

«Այն բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Հիշեցնենք, որ նախօրյակին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը»: